ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը. Հասնել զրոյի

wad11Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, և այն առիթ է մեկ անգամ ևս խոսելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրների, մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, ձեռքբերումների և առկա խնդիրների մասին: 2011թ-ին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը իրականացրեց հետևյալ միջոցառումները` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան:

Միջոցառումների մեկնարկը տրվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, որտեղ կայացավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամլո ասուլիս: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարարական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողների ցերեկային կենտրոնի տնօրեն, Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, մի շարք հասարակական և միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Այնուհետև Երևան քաղաքի համալսարանների շրջանում իրականացվեց երթ: Երթի մասնակիցները հագել էին «Հասնել զրոյի» խորագրով շապիկներ և կրում էին պաստառներ հետևյալ կարգախոսներով. «Ավելի հեշտ է չվարակվել, քան բուժվել», «0 ՄԻԱՎ-ի նոր դեպք, 0 մահացություն ՁԻԱՀ-ից, 0 խտրականություն», «գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ», «փոխադարձ հավատարմությունը կփակի ՄԻԱՎ-ի մուտքը ընտանիք», «անվտանգ սեռական հարաբերությունը իմ ընտրությունն է», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը վերաբերվում է ինձ, վերաբերվում է բոլորին», «ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ընկերության միջոցով» և այլն: Երթի ընթացքում մասնակիցները անցորդներին բաժանեցին նաև տեղեկատվական տպագիր նյութեր և թռուցիկներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *