Լռությունը լուծում չէ

wad10-2ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. սա այն օրն է, երբ աշխարհը կրում է կարմիր ժապավեն և  քայլեր է ձեռնարկում ՁԻԱՀ-ը կանգնեցնելու համար:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. սա այն օրն է, երբ ոչ բոլոր հայերը, սակայն մի քանի հասարակական կազմակերպություններ բարձրաձայնում են համաշխարհային հիմնահարցը մեր երկրում: 2008թ-ից ի վեր այս կազմակերպությունները աշխատում են միասին, անցկացնում միացյալ միջոցառումներ և ստեղծում ամուր ներուժ ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկման, կանխարգելման, բուժման, խնամքի և մարդու իրավունքների պաշտպանության համար: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ (ՓԻՆՔ Արմենիա) նրանցից մեկն է:

2010թ-ին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Առաքելություն Արևելք հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղական կազմակերպություններն անցկացրին միացյալ հանրային միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառումը անցկացվում էր ՁԻԱՀ-ի համաշխարհային արշավի «Համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ» խորագրի ներքո: ՓԻՆՔ Արմենիան Իրական աշխարհ – իրական մարդիկ, Կանանց ռեսուրսային կենտրոն, Դրական մարդկանց հայկական ցանց, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, Կրթություն հանուն առողջության, Հայկական կարմիր խաչի ընկերություն և Առողջապահություն, տեղեկատվություն, վիճակագրություն կազմակերպությունների հետ միասին մշակեցին գրքույկ, որտեղ զետեղված են մարդու իրավունքների ոտնահարումների մասին պատմող պատմություններ` ուղղված ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, տղամարդկանց, ովքեր սեռահարաբերություն են ունենում տղամարդկանց հետ, սեքս աշխատողների, միգրանտների, ներարկային թմրադեղ օգտագործողների, կանանց, այն խնդիրներին, որոնց նրանք հանդիպում են ընտանիքում, աշխատավայրում և ընդհանրապես հասարակության մեջ: Գրքույկները բաժանվեցին լրագրողներին, խորհրդարանականներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մյուս հյուրերին դեկտեմբերի 1-ին ՄԱՁԻԱՀ-ի մամլո ասուլիսի ժամանակ:

wad10-1Այդ օրը վաղ առավոտից մենք  հավաքվել էինք Կառավարական շենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, և տեղադրել էինք հատուկ պատուհաններ, որոնց վրա գրված էր. «Բաց և տես, թե ով կարող է տուժել ՁԻԱՀ-ից»: Երբ անցորդները բացում էին պատուհանները, տեսնում էին սեփական արտացոլանքը հայելու մեջ: Այս նախաձեռնության իմաստը կայանում էր նրանում, որ ցանկացած ոք կարող է վարակվել ՄԻԱՎ-ով: Սովորաբար մարդիկ մտածում են, որ ՁԻԱՀ-ն իրենց խնդիրը չէ, միայն թմրադեղ օգտագործողները, «վատ» կանայք կամ նույնասեռականները կարող են տուժել ՁԻԱՀ-ից: Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ չկան ռիսկային խմբեր, այլ կա ռիսկային վարքագիծ և յուրաքանչյուրս կարող ենք դրսևորել այն: Հիմնականում կառավարության աշխատակիցները ուշադրություն չէին դարձնում, կա՛մ նրանք ուշանում էին աշխատանքից, կա՛մ մտածում, որ դա նրանց դեմ ուղղված որևէ գործողություն էր:

Նույն օրն, ավելի ուշ, երթն անցավ Երևանի կետրոնական փողոցներով` բաժանելով տեղեկատվական նյութեր: Երթի ընթացքում ժամանակ առ ժամանակ իրականացվել են ֆլեշմոբեր: Ֆլեշմոբմների ընթացքում ստվարաթղթի կտորներ միացնելով իրար մենք ստանում էինք միջոցառման ուղերձը «Լռությունը լուծում չէ», իսկ հակառակ կողմում` կարմիր ժապավենի պատկեը: Երթի առջևից մասնակիցները տանում էին փուչիկներից պատրաստված մեծ կարմիր ժապավեն: Երթի ավարտին, Օպերայի շենքի մոտ մենք վերջին ֆլեշմոբը ցուցադրեցինք և տրաքացրեցինք փուչիկները, որպեսզի կոտրեինք լռությունը:

Նախորդ տարիներին անցորդ երիտասարդները հարցնում էին. «Ինչո՞ւ եք այս միջոցառումը կազմակերպել, չէ՞ որ Հայաստանում ՁԻԱՀ չկա»: Ի համեմատություն նախորդ տարիների` այս տարի մադիկ ավելի իրազեկված էին:

ՄԻԱՎ-ի կանխարգելման համար անհրաժեշտ 3 հիմնական քայլերն են. իրազեկում, ջատագովում և վարքագիծ: Այժմ մենք գիտենք ՄԻԱՎ-ի մասին, նաև ՄԻԱՎ-ի տարածման ճանապարհների և կանխարգելման մասին իրազեկվածության բարձրացման համար կիրառվող գործողություններն են լայն տարածում ստացել երկրում, բայց արդյոք դրսևորու՞մ ենք պաշտպանված վարքագիծ: Դա է պատճառը, որ դեռ շատ անելիք ունենք ռիսկային վարքագիծ կանխելու համար: Եվ ի՞նչն է ամենակարևորը. երբեք չլռեք, խոսեք այդ ամենի մասին, հարցրեք, եթե չգիտեք, տեղեկացրեք մյուսներին, եթե դուք իրազեկված եք, պաշտպանեք ձեր իրավունքները և օգնեք ջատագովել այլոց իրավուքները ևս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *