Չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն

Վերջերս Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիա երկրներում ևս սկսվեց ՉհավասարՉ արշավը։ Այն նշանակում է, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակ ունեցող ՄԻԱՎ-ով ապրող մարդը, ով հակառետրովիրուսային բուժում է ստանում, չի կարող փոխանցել վիրուսը ուրիշին: Այսօր գիտությունն ավելի ու ավելի շատ ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով անհնարին է դառնում, սակայն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում այս մասին բացի մասնագետներից քչերը գիտեն: Տարածաշրջանում առաջին քարոզարշավը (“Չ=Չ” “Չհայտնաբերվող նշանակում է չփոխանցվող”) իր առջև նպատակ է դնում այս տեղեկատվությունը հասցնել որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց:

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 2017թ․ հոկտեմբերի տվյալներով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3300, որոնցից միայն 60%-ը գիտեր իր կարգավիճակի մասին: Իրենց կարգավիճակի մասին իմացող մարդկանցից ՀՌՎ բուժում ստանում էր 59%-ը, որոնցից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցել է 84%-ը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *