April 18, 2015

Ինչ անել, եթե պահպանակը պատռվել կամ սահել է

Հեշտոցային հարաբերության ժամանակ.

  • անմիջապես ընդհատել հարաբերությունը,
  • կինը պետք է աշխատի հեռացնել սերմահեղուկը հեշտոցի մկաները սեղմելու միջոցով,
  • կատարել արտաքին լվացում,
  • անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար կարելի է հեշտոցի մեջ տեղադրել սպերմիցիդ դեղորայք, որը, սակայն, չի կարող պաշտպանել ՄԻԱՎ-ից և այլ սեռավարակներից,
  • խորհուրդ չի տրվում կատարել հեշտոցային լվացում, քանի որ ինֆեկցիան, ինչպես նաև սպերմատոզոիդները, կարող են ջրի հոսքի հետ ներս թափանցել և բարձրացնել սեռավարակի և հղիության հավանականությունը,
  • տղամարդը պետք է միզի և լվանա առնանդամը:

Հետանցքային հարաբերության ժամանակ.

  • անմիջապես ընդհատել հարաբերությունը,
  • փորձեք հեռացնել ինչքան հնարավոր է շատ սերմնահեղուկ,
  • հետանցքային լվացումը ցանկալի չէ, քանի որ կարող է վնասել ուղիղ աղու լորձաթաղանթը և բարձրացնել վարակվելու ռիսկը,
  • մյուս զուգընկերը պետք է միզի և լվանա առնանդամը:

Բերանային հարաբերության ժամանակ.

  • անմիջապես ընդհատել հարաբերությունը,
  • դուրս թքել սերմնահեղուկը,
  • բերանը ողողել որևէ հականեխիչ նյութով, օրինակ` օղիով,
  • ցանկալի չէ օգտագործել ատամի խոզանակ, քանի որ դա կարող է վնասել լինդը և բարձրացնել վարակման ռիսկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *