April 18, 2015

Սեռավարակների կանխարգելում

Սեռավարակներից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պահպանակն է:

  • Պահպանակները լինում են կանացի և տղամարդու, տարբեր հաստության, գույնի, հոտի, չափի:
  • Հիմնականում պատված են հատուկ ջրային հիմքով պատրաստված քսուքով (լուբրիկանտով), որը նվազեցնում է պահպանակի պատռվելու հավանականությունը:
  • Կան պահպանակներ նախատեսված բերանային հարաբերության համար, որոնք պատված չեն  քսուկով և լինում են տարբեր համերի և հոտերի:
  • Հետանցքային հարաբերության համար նախատեսված պահպանակները ավելի հաստ են, իսկ պատող քսուքի քանակն ավելի շատ է:
  • Կանացի պահպանակները լայն կիրառում և տարածում չունեն հասանելիության և օգտագործման դժվարության  պատճառով:
  • Տղամարդու պահպանակը լատեքսից պատրաստված նուրբ, երկարավուն պարկ է, ունի փոքր պտկաձև գլխիկ սերմնահեղուկի կուտակման համար:

Պահպանակի օգտագործումը

  • cond1Պահպանակը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին և ստուգել փաթեթի ամբողջականությունը:
  • Պահպանակը բացելիս պետք չէ օգտագործել կտրող կամ ծակող գործիքներ, նրբորեն բացել փաթեթը հատուկ հատվածից` աշխատելով չվնասել այն – մի բացեք պահպանակի օղակը մինչ առնանդամի վրա տեղադրելը:cond2
  • Պահպանակը տեղադրեք գռգռված (էրեկցված) առնանդամի գլխիկին` ճիշտ կողմով:
  • Միչև հագցնելը սեղմեք պտկանման հատվածը` ներսում եղած օդը դուրս մղելու համար:
  • Շարունակելով պահել պտկանման հատվածը` պահպանակը գլորեք ողջ երկարությամբ` իջեցնելով մինչև առնանդամի հիմքը:
  • cond3Սերմնաժայթքումից անմիջապես հետո, նախքան էրեկցիայի վերանալը, առնանդամը դուրս հանեք` պահպանակը հիմքից բռնելով:
  • Պտկաձև գլխիկը նեքև պահած` հանգուցակապեք պահպանակի հիմքըև գցեք աղբարկղը:

Խորհուրդներ պահպանակի պատռվելու հավանականությունը պակասեցնելու համար

  • Ընտրեք որակյալ պահպանակ:
  • Պահպանակը միշտ պահեք չոր և սառը տեղում, հեռու արևի լույսից:
  • Պահպանակը առանց պաշտպանիչ տուփի չի կարելի երկար պահել գրպանում:
  • Անհրաժեշտության դեպքում պահպահանի վրա օգտագործեք հավելյալ քսուք՝ լուբրիկանտ (օրինակ` հետանցքային հարաբերության համար):
  • Օգտագործեք միայն ջրային հիմքով պատրաստած հատուկ քսուքներ:
  • Պահպանակների հետ մի օգտագործեք բուսական կամ ճարպային հիմքով քսուքներ, յուղեր, քանի որ դրանք քայքայում են պահպանակը:
  • Չի կարելի օգտագործել երկու պահպանակ միաժամանակ, քանի որ միմյանց հետ շփումից կարող են պատռվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *