ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և ֆինանսավորումը Հայաստանում

Մայիսի 20-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր: Աշխարհի տարբեր անկյուններում, նաև Հայաստանում իրականացվում են մոմավառություններ և հիշատակի երեկոներ։ Այսօր կարևոր է ևս մեկ անգամ անդրադառնալ ՄԻԱՎ-ի հակազդման ֆինանսավորման խնդրին։

Միայն 2018 թվականին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 128 դեպք, իսկ 1988թ.-ից մինչև հիմա` 3036 դեպք: Ներկայումս, արդյունավետ բուժման, կանխարգելման և այլ ծառայությունների միջոցով, ՁԻԱՀ-ից մահերը հնարավոր է կանխել:

Հակառետրովիրուսային, նախա- և հետկոնտակտային դեղամիջոցները, ապահով սեռական հարաբերությունների համար նախատեսված պարագաները հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ-ի տարածումը և թույլ են տալիս ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը նկատելիորեն բարձրացնել: Սակայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման համապարփակ գործընթացի համար անհրաժեշտ են միջոցներ, որոնք ուղղվում են դեղամիջոցների գնման, որակյալ բուժման տրամադրելու և սեռական առողջության վերբերյալ կրթության ապահովմանը:

Ներկայումս, Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում դրամական միջոցների զգալի մասը տրամադրվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից, որը պարբերաբար իջեցնում է ֆինանսավորման չափը՝ հույս ունենալով, որ արդյունքում Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ կստանձնի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված ֆինանսավորման պարտականությունը մեր երկրում: Հայաստանի կառավարութունը պետք է հետամուտ լինի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման և կանխարգելման ոլորտում լուրջ ներդրումներ անելու և պետական բյուջեում ավելացնելու ֆինանսավորման չափաբաժինները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *