ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը` Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի սոցիալական խարանման վերաբերյալ

acmribbon2010թ. տվյալներով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների նկատմամբ Հայաստանում խտրական վերաբերմունք ունեին կանանց 86.1% է, իսկ տղամարդկանց` 84.4%: Ասվում է ԱՄՆ պետքարտուղարության` 2014թ. Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում` հիմնվելով Ժողովրդագրության և առողջության հարցերի վերջին հետազոտության վրա, որն իրականացվել է 2010թ.:

«Երեխաների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն 2013թ. իր ամփոփիչ դիտարկումներում մտահոգություն էր հայտնում երեխաների առանձին ենթախմբերի, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների նկատմամբ դե ֆակտո խտրականության դրսևորման վերաբերյալ», – նշվում է ուսումնասիրության մեջ` օրինակ բերելով ՀԿ-ներում արձանագրված մի դեպք, երբ դպրոցներից մեկի տնօրենը դպրոցից հեռացրել էր երկու երեխաների, այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նրանց հայրը ապրում է ՄԻԱՎ-ով:

Վկայակոչելով իրավապաշտպաններին` հաշվետվությունում ասվում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ առումով խոցելի համարվող անձանց նկատմամբ հասարակության կողմից խտրականության ու բռնության դրսևորում է առկա, ինչպես նաև ոչ իրավաչափ վերաբերմունք ոստիկանության կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *