Արմենը բարձրաձայնում է իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին

Բարև Ձեզ: Ես Արմեն Աղաջանովն եմ, ես հայ եմ, ու 2014 թվականից գիտեմ, որ ՄԻԱՎ ունեմ:

Եթե մենք,ՄԻԱՎով ապրող մարդիկ, բարձրաձայն չեն խոսում մեր մասին, դա դեռ չի նշանակում, որ մենք գոյություն չունենք:

ՄԻԱՎ ունեցող մարդկանց հանդեպ հասարակության բացասական վերաբերմունքը,  խտրականությունը, ամոթանքը, մերժումը նպաստում են ՄԻԱՎի տարածմանը, նման վերաբերմունքը սպանում է մարդկանց:

ՄԻԱՎը վերաբերում է բոլորին, ում նույնիսկ չի վերաբերում:

Ցավոք, պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկում, որպեսզի մարդիկ հասկանան, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ոչնչով չեն տարբերվում իրենցից, ինչի պատճառով շատ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ վախենում են խոսել իրենց մասին ու ապրում են ստվերում, որ չխայտառակվեն։

Բացի այդ անհրաժեշտ է, որպեսզի պետությունը ընդունի խտրականությունը և քրեականացումը վերացնելուն ուղղված օրենսդրական ակտեր։

ՄԻԱՎն ինձ չի խանգարում ապրել լիարժեք կյանքով, քանի որ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում կա ՄԻԱՎի բուժում, թեպետ ես դեռևս ստիպված եմ ամեն օր դեղ խմել, և դրա շնորհիվ ես իմ վիրուսը չեմ փոխանցում ուրիշներին ու ես առողջ մարդ եմ: Ես  նաև գիտեմ և դա փաստ է, որ ՄԻԱՎով ապրող անձիք կարող են առողջ երեխաներ ունենալ: Դրա մասին է վկայում  Հայաստանի ԱՀԿի կողմից ստացած մորից երեխային ՄԻԱՎի փոխանցման վերացումը փաստող հավաստագիրը: Եվ Հայաստանում այլևս ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մորից երեխային ծննդաբերությամբ։

Ժամանկակից աշխարհում ՄԻԱՎի նկատմամբ մարդու կարգավիճաակն այլևս խնդիր չէ, խնդիրը մարդկանց վերաբերմունքն է ՄԻԱՎի նկատմամբ:

ՄԻԱՎից այլևս չեն մահանում, մահանում են խտրական վերաբերմունքի, չհետազոտվելու պատճառով, ուշ ախտորոշում ստանալու կամ բուժմանը հասանելիություն չունենալու պատճառով կամ ուղղակի դեղերը չխմելու պատճառով:

Ուղերձս ՄԻԱվով ապրող այլ մարդկանց. Դու հիշիր, որ դու միայնակ չեսԵս Արմեն Աղաջանով եմ և ես նույնպես ապրում եմ ՄԻԱՎով

Ես Արմեն Աղաջանովն եմ, ես հայ եմ ու ապրում եմ ՄԻԱՎ-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *