ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով 2011

arga112011թ. դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, և այն առիթ է մեկ անգամ ևս խոսելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրների, մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, ձեռքբերումների և առկա խնդիրների մասին:

Դեկտեմբերի 1-ին պարզ դարձավ նաև «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011» մրցանակակիրների անունները: ՓԻՆՔ Արմենիան ստացավ մրցանակ որպես տեղական հասարակական կազմակերպություն: Ընտրությունը իրականացվել էր` ըստ քվեարկողների ձայների մեծամասնության, ինչի արդյունքում այս տարվա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովեր են ճանաչվել.

  • հանրային գործիչ` Ռալֆ Յիրիկյան, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն,
  • ԶԼՄ` «Հետք» օնլայն թերթ, գլխավոր խմբագիր` Էդիկ Բաղդասարյան,
  • տեղական հասարակական կազմակերպություն` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, նախագահ` Մամիկոն Հովսեփյան,
  • միջազգային կազմակերպություն` Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, ղեկավար` Լարիսա Մինասյան,
  • պետական կառույցի ներկայացուցիչ` Պետրոս Սեմերջյան, Հանրապետական նարկոլոգիական կլինիկա,
  • մշակութային գործիչ` Դիջեյ Վակցինա:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության մեջ կարևոր ներդրում ունենալու համար հանձնվեցին նաև շնորհակալագրեր՝

  • Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին,
  • Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք ՀԿ-ին, նախագահ` Արթուր Պոտոսյան,
  • ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանին,
  • ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ղեկավար Նաիրա Սարգսյանին,
  • «Առավոտ» օրաթերթին, գլխավոր խմբագիր` Արամ Աբրահամյան,
  • լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Հայփոստի Կիևյան մասնաճյուղում մարվեց ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը նվիրված հատուկ նամականիշ: Աշխարհի 20 խոշոր փոստային ընկերություն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդրին նվիրված նամականիշներ և ֆիլատելիստական այլ ապրանքներ է թողարկում: Հայփոստը ևս միացավ այս նախաձեռնությանը և 30 հազար օրինակով հատուկ նամականիշ տպեց:

Իսկ արդեն երեկոյան տեղի ունեցավ հանրային միջոցառում Մոսկվա կինոթատրոնի մոտ, որտեղ սեղանի վրա տեղադրված էին բազում նվերներ: Անցորդները դրանք ստանալու համար պատասխանում էին նվերին փակցված հարցին: Միջոցառումը սկսելուց արդեն մի քանի րոպե հետո սեղանների մոտ հերթ էր գոյացել, և բոլորը ցանականում էին պատասխանել հարցերին` ստանալու համար իրենց նվերները:

Իսկ Դեկտեմբերի 2-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի պետական և ոչ պետական համալսարաններում կազմակերպվեցին և իրականացվեցին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մարդու իրավունքներ» թեմայով դասախոսություններ, որոնց մասնակցեցին ավելի քան 200 ուսանողներ տարբեր բուհերից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *