ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառություն

acm2015ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառությունը սկսվել է 1983թ.-ից ՄԻԱՎ-ով ապրող 4 ամերիկացիների` Բոբի Քեմփբելի, Բոբի Ռեյնոլդսի, Դեն Թըրների և Մարկ Ֆելդմանի նախաձեռնությամբ:

Մոմավառության օրը նշվում է ամեն տարի մայիսի երրորդ կիրակի օրը, որի նպատակն է ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի  վերաբերյալ հասարակական գիտակցության բարձրացումը:

2015թ. մայիսի 17-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խմբի հետ համատեղ անցկացրին մոմավառության միջոցառումը, որի ժամանակ Հյուսիսային պողոտայում անցորդները հնարավորություն ստացան տեղում ՄԻԱՎ-ի վերաբերյալ անանուն խորհրդատվություն և հետազոտություն անցնել: Ընդհանուր առմամբ հետազոտվեց 147 մարդ:

Միջոցառմանը կարեցին զոհերին խորհրդանշող «Քվիլթ» կոչվող կտորները, որի վրա վառեցին մոմերը, որոնք դասավորված էին 443 թվի պատկերով. 1989-2015թթ. ապրիլի 30-ը ՁԻԱՀ-ից այդքան մարդ է մահացել Հայաստանում:

Այսօր տարբեր հաշվարկներով աշխարհում 33-ից 35 միլիոն մարդ է ապրում ՄԻԱՎ-ով: ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից 39 միլիոն մարդ է մահացել:

Հայաստանում ՄԻԱՎ առաջին դեպքը գրանցվել է 1988թ.: Նույն տարում գրանցվել է ՁԻԱՀ առաջին դեպքը, իսկ մեկ տարի անց` ՁԻԱՀ-ից առաջին մարդն է մահացել:

1988թ. մինչև 2015թ. ապրիլի 30-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 2051 դեպք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *