21-րդ դարում մարդիկ չպետք է մահանան ՁԻԱՀ-ից

ribbonkeyՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառությունն 2014թ-ին իրականացվեց մայիսի 18-ին՝ ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբի, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և մի շարք այլ տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում իրականացվեց մոմավառություն և «քվիլթ» (քառակուսի կտորներից կարված ծածկոց, որի յուրաքանչյուր կտորը խորհրդանշում է ՁԻԱՀ-ից մահացած մի մարդու կյանքը): Ինչպես նաև անցորդները, համադրելով փոքրիկ կարմիր ժապավեններ, ստեղծեցին մեծը` ի նշան ՄԻԱՎ-ի հակազդման գործընթացին և խարանի ու խտրականության դեմ պայքարին միանալուն: Անցորդները նաև ստացան ՙկարմիր ժապավեն՚ կախազարդ, որը համարվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանշան:

Միջոցառմանը նկարները կարող եք տեսնել այստեղ:

«ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակին նվիրված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը կապված է այդ մահերի հետ։ Այդ մահերը անհեթեթ են, որովհետև գոյություն ունի ՄԻԱՎ վարակի բուժման եղանակ, որը հնարավորություն է տալիս ապրել գրեթե այնքան, որքան մարդը կապրեր առանց ՄԻԱՎ-ի»:
– Հովհաննես Մադոյանը, ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի համակարգող

ACM14

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *