Լույսեր անհամար՝ մարդու իրավունքների համար

candleՀին ընկերները կրկին միասին էին` վառելու իրենց մոմերը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: 2010-ին ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառությունը նշվեց մայիսի 16-ին: «Դրական Մարդկանց Հայկական Ցանցը», «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» «Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք» ՀԿ-ի հետ միասին անցկացրեցին «Լույսեր անհամար, մարդու իրավունքների համար» միջոցառումը:

Մենք սկսեցինք միջոցառումը 18:00-ին, երբ բոլորը հավաքվեցին Կասկադի մոտ: Մասնակիցները աջակցեցին կարել Քվիլթ` 207 կտորից բաղկացած ծածկոց, քանի որ Հայաստանում մինչ օրս ճիշտ այդ թվով մարդիկ են մահացել ՁԻԱՀ-ից:

Ավելի ուշ բոլորս վառեցինք մոմեր, հետո կարմիր ու սպիտակ փուչիկները բաց թողեցինք դեպի երկինք: Փուչիկների վրա գրված էին տարբեր արտահայտություններ, որոնք ուղղված էին ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողականության նպաստմանը:

acm2010

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *