ՄԻԱՎ/ՁԻԱՀ
Սեռական առողջություն

ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիներ

Սեռական ճանապարհով

առանց պահպանակի ունեցած յուրաքանչուր սեռական հարաբերության ժամանակ` հեշտոցային, հետանցքային, բերանային

Մորից երեխային

մորից երեխային` հղիության ընթացքում, ծննդաբերության կամ կրծքով կերակրելիս

Ներարկիչների միջոցով

ներարկիչների և ասեղների համատեղ օգտագործման ժամանակ

Արյան փոխներարկում

արյան փոխներարկման ժամանակ, արյան կամ արյան բաղադրամասերի հետ անմիջական շփման ժամանակ

ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար հետազոտվել հնարավոր է

Վիճակագրություն

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում
52%-ը ախտորոշ- ման պահին եղել են 25-39 տարիքային խմբում:

Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Մինչև 2016թ. մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2310 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր անցած տարիների համեմատ: 2015թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 294 դեպք:

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1604 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 706 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 42 դեպք (1.8%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3800: ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է:

Տվյալները վերցված են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կայքից՝ www.armaids.am:

  • %

    Հետերոսեքսուալ փոխանցման ուղի

  • %

    Թմրամիջոցների ներարկման միջոցով

  • %

    Հոմոսեքսուալ փոխանցման ուղի

  • %

    Մորից երեխային

Խորհրդատուներ

Հղեք հարցեր «Առցանց խորհրդատվություն» բաժնում: Ձեզ հուզող հարցերին պատասխանում են մեր խորհրդատուները:
Uploaded image

Մամիկոն Հովսեփյան

սեռական առողջության խորհրդատու
Վերապատրաստվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից որպես ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդա- տվության և հետազոտության մասնագետ: 2006թ-ից ներգրավված է ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքներում:
Uploaded image

Լիլիթ Ավետիսյան

հոգեբան / ԿԽՀ խորհրդատու
Անձի հոգեբանության և հոգեբանա- կան խորհրդատվության մասնագի- տացմամբ մագիստրոս, ներկայումս Անձի հոգեբանության ամբիոնի ասպիրանտ: Վերապատրաստվել է որպես ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվության և հետազոտության մասնագետ:
Uploaded image

Էռնա Բալասանյան

սոցիալական աշխատող
Սոցիալական աշխատող է, ունի մագիստրոսի կոչում: Գիտական աշխատանքներ է գրել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության թեմայով և իրականացրել հետազոտություններ: Ներգրավվել է Ավստրալիայում ՁԻԱՀ-ի 20-րդ միջազգային համաժողովին:
Uploaded image

Լուսինե Ղազարյան

իրավաբան
Իրավագիտության մագիստրոս է, վերապատրաստել է մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության իրավունքների պաշտպանության հարցերով:

Ընթերցեք սեռական առողջությանն առնչվող հոդվածներ

Իրադարձություններ